ՈՒկրաինացի գերծանր քաշային Վլադիմիր Կլիչկոն՝ ոչ վաղ անցյալում պրոֆեսիոնալ բռնցքամարտի բացարձակ չեմպիոն, հույս ունի, որ կստանա Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք: Նախկինում օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ունեին միայն սիրողական բռնցքամարտիկները, սակայն վերջերս սիրողական բռնցքամարտի ասոցիացիան որոշում է ընդունել արգելանքը մեղմելու մասին, ինչի շնորհիվ որոշ առաջատար մարզիկներ կստանան մասնակցության wild card:
«Կարծում եմ, որ արդարացի կլինի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցել թույլ տալը: Եթե ստացվի, ես կկամենայի այնտեղ հանդես գալ: Զարմանալի կլիներ իմ հաղթանակից քսան տարի անց օլիմպիական ռինգ դուրս գալը»,- Կլիչկոյի ասածը մեջբերել է L’Equipe-ը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ